Top.Mail.Ru
14 ապրիլի 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

2023 թվականի ապրիլի 6-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի  տեխնիկական հանձնաժողովի հանդիպմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից և դրա նպատակն է աջակցել Հայաստանին դատական և իրավական բարեփոխումներին 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում շեշտելով Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի համապատասխան ինստիտուտների համագործակցության կարևորությունը փոխնախագահ Վ. Գրիգորյանը վերահաստատել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը սահմանադրական արդարադատության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում, նշելով, որ լիահույս է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև 2023-2026 թվականների գործողություների պլանով սահմանադրական արդարադատության ոլորտում նշված համագործակցության արդյունավետության հարցում։ Համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել   Սահմանադրական  դատարանին,    Բարձրագույն Դատական խորհրդին, Վճռաբեկ դատարանին և այլ պետական մարմիններին՝ համագործակցության համար:

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը, պրոֆեսիոնալիզմը և քրեական արդարադատության շահառուներին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ իրականացումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան: 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ