Top.Mail.Ru
15 նոյեմբերի 2024թ.

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐԳԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

2024 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ կազմակերպված «Հարգանք սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ» խորագրով բարձր մակարդակի միջազգային վեհաժողովը, որի նպատակն է ընդգծել սահմանադրական դատարանների որոշումների կարևորությունը ներպետական և միջազգային դատարանների մակարդակում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վեհաժողովը հնարավորություն է տալիս սահմանադրական դատարանների դատավորներին և կապի պատասխանատուներին, Վենետիկի հանձնաժողովի անդամներին և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ երկխոսելու, քննարկելու թե ինչպես պետք է դրսևորվի հարգանքը սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հանրության և իշխանության տարբեր ճյուղերի կողմից և թե ինչպես սահմանադրական դատարանները կարող են արդյունավետորեն կամրջել ազգային իրավական համակարգերը մարդու իրավունքների միջազգային շրջանակների հետ: Մարդու իրավունքների շարունակական զարգացման դարաշրջանում անփոխարինելի է դառնում սահմանադրական դատարանների դերը ներպետական մակարդակում այդ իրավունքների մեկնաբանման և իրականացման առումով:  


Վեհաժողովի աշխատանքների մասին ամփոփիչ տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ։ 


Կից՝ Առաջին ալիքի անդրադարձը՝ Վեհաժողովի մեկնարկին
https://www.youtube.com/watch?v=CzzreFYVTYY