ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը մայիսի 22-ին մասնակցել է «Կին առաջնորդները արդարադատության ոլորտում. արդարության ձևավորում կանանց ներառման միջոցով» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են սեփական փորձը, անդրադարձել իրենց հաստատություններում կանանց ներկայացվածությանը, ինչպես նաև արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության հետագա միտումներին։
Ալինա Փխրիկյանը, ներկայացնելով արդարադատության ոլորտում իր բազմամյա փորձը նշել է, որ, այսօր, Սահմանադրական դատարանում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կեսից ավելին կանայք են։ Ընդհանուր դատական համակարգում կին դատավորների ներգրավվածությունը կազմում է ավելի քան 30 տոկոս։
Արդարադատության ոլորտում կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից։
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2 փետրվարի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆԸ
2 փետրվարի 2026թ.
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՍԴ ԵՎ ՄԻԵԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
20 հունվարի 2026թ.
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: