Top.Mail.Ru
22 փետրվարի 2023թ.

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՄ ԵՎ ԵԽ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ. ծրագրային ձևաչափով իրականացված միջոցառումների փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։ 

«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով իրավական աջակցություն  արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝  սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև խթանել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին համահունչ:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ Ստրասբուրգի կառույցների և ԵԽ երևանյան գրասենյակի պատասխանատու պաշտոնյաներին՝ Սահմանադրական դատարանի հանրային ներկայացվածության նպատակով պաշտոնական կայքէջի ստեղծման և գործարկման, ինչպես նաև 2022 թվականի  հունիսին Երևանում կայացած  «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողովի անցկացմանն օժանդակելու համար, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև 2023-2026թթ․ համար հաստատված գործողոթյունների ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդը դիտարկվում է որպես Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով մեկնարկված Սահմանադրական դատարանի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի առանցքային միջազգային գործընկեր։   

Համաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրերի իրականացման արդյունավետությունը, դրանց խթանման հնարավորություններն ու համագործակցության հետագա ուղիները։ 

Համաժողովին մասնակցել են արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված պետական մարմինների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան շահառու կառույցների ներկայացուցիչներ։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ