Top.Mail.Ru
2 հունիսի 2015թ.

ՉԵԽԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ

Հունիսի 2-ին փոխադարձ այցելությամբ ՀՀ սահմանադրական դատարանում էր Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Չեխիայի ՍԴ նախագահի տեղակալ Յարոսլավ Ֆենիկը, ՍԴ դատավոր Դեվիդ Յուհլիրը, ՍԴ աշխատակիցներ Վլաստիմիլ Գյոտինգերը եւ Միլադա Կիլիանովան։
ՀՀ սահմանադրական դատարանը, հատկապես այս վերջին տասնամյակում, ակտիվ համագործակցություն ունի Չեխիայի սահմանադրական դատարանի հետ՝ ինչպես երկկողմանի հարթակում, այնպես էլ տարածաշրջանային կառույցներում եւ սահմանադրական դատարանների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում։ Կարեւորելով սահմանադրական դատարանների համագործակցության հարցում Չեխիայի սահմանադրական դատարանի փորձը, հանդիպումը սկսվեց «Սահմանադրական եւ այլ դատարանների ֆունկցիոնալ փոխգործակցության հարցերը» եւ «Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը Չեխիայում եւ Հայաստանում» թեմաներով սեմինար-քննարկումով, որին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն ու աշխատակազմի՝ հիմնական գործառույթներ իրականացնող ստորաբժանումների ներկայացուցիչներ։
Այս հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր աշխատանքների համատեքստում չափազանց հետաքրքիր է Չեխիայի փորձի ուսումնասիրումը երկու հիմնական ոլորտներում՝ Սահմանադրական դատարանների եւ այլ դատարանների փոխգործակցության հարցում, ինչպես նաեւ Սահմանադրական դատարաններում մարդու իրավունքների պաշտպանության կամ անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի իրացման ոլորտում, որտեղ Չեխիայի սահմանադրական դատարանը հսկայական փորձառություն ունի եւ համարվում է առաջադիմական փորձառություն ունեցող երկրներից մեկը՝ Գերմանիայի, Սլովակիայի եւ այլ երկրների հետ միասին։
Քննարկվեցին հիշյալ հիմնախնդիրների հարցում չեխերի ձեռքբերումներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները։
Երկժամյա քննարկումից հետո հյուրերը շրջեցին սահմանադրական դատարանի շենքում, եղան նիստերի սրահում, խորհրդակցության սենյակում, ապա այցելեցին Մատենադարան։
Կեսօրին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ներկայացմամբ Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Չեխիայի սահմանադրական դատարանի պատվիրակության այցը շարունակվում է։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ