Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ XI ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ»

19 մայիսի 2023թ.

Մայիսի 11-13-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել է «Պետերբուրգյան Xl իրավաբանական ֆորումը»։  Սահմանադրական դատարանի դատավորներ  Արաիկ Թունյանը և Հովակիմ Հովակիմյանը մասնակցել են «Սահմանադրություն և սահմանադրական վերահսկողություն. դոկտրինի մշակում և պրակտիկայի բարելավում» խորագիրը կրող ֆորումին և դրան հաջորդող կոնֆերանսին։ «Պետերբուրգյան Xl իրավաբանական ֆորումը» միջազգային  մասնագիտական հարթակ է, որը հնարավորություն է ստեղծում մասնագիտական հանրույթի համար քննակրելու սահմանադրաիրավական որորտի արդի խնդիրները։