Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐ

11 ապրիլի 2024թ.

Նիդերլանդների Թագավորություն կատարած այցի շրջանականերում Սահմանադրական դատարանի փոխնախագահ պրն. Վահե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը (մասնակցությամբ դատավորներ տկն. Սեդա Սաֆարյանի և պրն․ Էդգար Շաթիրյանի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների) մարտի 28-ին հյուրընկալվել է Նիդերլանդների Թագավորության Գերագույն դատարանում։ 

Գերագույն դատարանի քրեական պալատի դատավոր Իբո Բուրումայի հետ հանդիպմանը քննարկվել են Նիդերլանդների Թագավորությունում սահմանադրական արդարադատության մասնագիտացված մարմինների դերակատարությունը՝ պետությունների սահմանադրական ինքնության պահպանման հարցում։ 

Նիդերլանդների Թագավորություն կատարած այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդում, Պետական խորհրդում և Ամստերդամի դատարանում։