Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

6 հուլիսի 2022թ.

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը:
Ողջունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական երկկողմանի հարաբերություններին: 
Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար ու կարևորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացումը: 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական միջդատարանական երկխոսությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել եվրասիական տարածքում փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ սահմանադրական արդարադատության, իրավական փորձի փոխանակման և դատական պրակտիկայի ուսումնասիրության բնագավառներում: