Top.Mail.Ru
Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
Վահագն Հարությունյան

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը

2000 թվականին ավարտել է «Երևան» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Մասնագիտական վերապատրաստում է անցել.

Մասնագիտական որակավորման դասընթացներ Մասնակցել է տեղեկատվական անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող դասընթացներին (ԵԽ, ԵՄ, Ինտերպոլ):

  • 1990-1991թթ.
    աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում՝ որպես 3-րդ կարգի փականագործ

  • 1996-2002 թթ.
    աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես հաշվապահ

  • 2002-2020 թթ.
    ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ գլխավոր վարչություններում զբաղեցրել է բաժանմունքի պետի, բաժնի պետի պաշտոններ

  • 2020-2022 թթ.
    աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության վարչության պետ

  • 2025 թվականի հոկտեմբերի 16-ին
    նշանակվել է ՍԴ անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
  • 2005-2006 թթ.
    դասավանդել է ինֆորմատիկայի պետական քոլեջում
  • 2014-2017 թթ.
    դասավանդել է  ՀՀ արդարադատության ակադեմիայում

Այլ տվյալներ

1993-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում: