Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ նախագահի տեղակալ 1996-1997թթ.
Վահե Ստեփանյան
  • Վահե Ստեփանյանը  ծնվել է 1948 թ. ապրիլի 6-ին, Ստեփանակերտում:

    Կրթություն
    • 1966-1972 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
    • 1973-1977 թթ. - ավարտել է Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
    • 1988 թ. - ավարտել է Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի դոկտորանտուրան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։ 6 մենագրություն և 30-ից ավելի հոդվածների հեղինակ։

    Աշխատանքային գործունեություն
    • 1972-1973 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
    • 1977-1990 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի կրտսեր, ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։
    • 1990 թ. - Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար։
    • 1990-1995 թթ. - Սահմանադրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
    • 1991, 1992, 1993 թթ. Հայաստանի Նախագահի հրամանագրերով վերանշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում։
    • 1996 թ. փետրվարի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ։
    • 1996 թ. - Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ ընտրվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ։
    • 1997 թ. հրաժարական է ներկայացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնից։
    • 1997-1998 թթ. - «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային և ազգային իրավունքի ամբիոնի վարիչ։
    • 1998-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ։
    • 1999-2004 թթ. - Հայաստանի բանկերի միության մշտապես գործող միջնորդ դատարանի նախագահ։
    • 1999-2000 թթ. - «Կաբինետ մերլին» ընկերության «Խմելու ջրի և կոյուղաջրերի ազգային սեկտորի ուսումնասիրություն» ծրագրի իրավախորհուրդատու։
    • 2002 թ. - «Անհատական տվյալների մասին» և «Բնակչության ռեգիստրի մասին» Հայաստանի օրենքների նախագծերի համահեղինակ։
    • 2002-2003 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի տեղական ինքնակառավարման ամբիոնի վարիչ։
    • 2003-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր։
    • 2003-2006 թթ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Տեղական ինքնակառավարման հզորացում» ծրագրի ազգային փորձագետ։
    • 2006-2011 թթ. - Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար։
    • 2011 թ. ապրիլից - Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ։
    • 2013 թ. հուլիսի 22-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ։

    Պարգևներ և կոչումներ
    • Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
    • Որակավորման բարձրագույն դասի դատավոր (1996)։