Top.Mail.Ru
Սահմանադրական դատարանի դատավոր
Էդգար Էդուարդի Շաթիրյան
Սահմանադրական դատարանի դատավորի օգնական

Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1996-2000 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ՝ գերազանցության դիմպլոմով:

2000-2002 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա:

2002-2005 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

  • 2002-2005 թթ
    ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:
  • 2007 թվականին
    ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:
  • 2016 թվականին
    ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում:
  • 2019 թվականին
    ՀՀ փոխվարչապետի N 698-Ա որոշմամբ ընդգրկվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում հաշվետվողականության և բարեվարքության ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբի կազմում:
  • 2018 թվականի ապրիլի 23-ից առ այսօր
    ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ):
  • 2015 թվականի հունիսի 13-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
  • 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 6-ը
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
  • 2020 թվականին
    ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ:
  • 2020 թվականին
    Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ:
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 2004-2017 թթ.
    Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս/ասիստենտ/դոցենտ:
  • 2018 թվականից առ այսօր
    ՀՀ արդարադատության ակադեմիայի դասընթացավար:
  • 2018 թվականին
    ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
  • 2014 թվականին
    պարգևատրվել է ՀՀ կրթության նախարարի շնորհակալագրով: