Top.Mail.Ru
Սահմանադրական դատարանի դատավոր
Արթուր Գրիշայի Վաղարշյան

Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1989 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1992 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և 1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին Հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

2013 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով:

  • 1993-1994 թթ.
    աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս:
  • 1994-2002 թթ.
    աշխատել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում՝ որպես ասիստենտ: 
  • 2002-2005 թթ.
    աշխատել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում՝ որպես դոցենտ: 
  • 2005-2021 թթ.
    ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, 2014 թվականից՝ պրոֆեսոր: 
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: 
  • 1993 թվականից առ այսօր
    զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։

Այլ տվյալներ

1981-1983 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Պահեստի սպա է: