Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ամփոփագիր

Սահմանելով աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմքերը՝ օրենսդիրն ամրագրել է նաև դրանցից յուրաքանչյուրի իրացման առանձնահատկությունները, որոնք կարևոր երաշխիք են գործատուի և աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանության համար:

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու կամ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքերում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունները։

Նշված հիմքերով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու առնչությամբ աշխատանքային օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված լրացուցիչ իրավակարգավորումները նկարագրում են այդ դեպքերը բնութագրող հատկանիշները, դրսևորումները կամ պայմանները և միտված են առավել հստակեցնելու դրանցից յուրաքանչյուրի պարագայում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունները: Սակայն առկա իրավակարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, առկա են իրավական բացեր, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն։ Մասնավորապես՝ սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրելով դատական պրակտիկան, համապատասխան օրենսդրական կարգավորումները՝ իրավական որոշակիության, ինչպես նաև գործատուի հայեցողության բացառման տեսանկյունից առաջարկվում է ոլորտային օրենսդրությամբ հստակ սահմանել «ուսումնադաստիարակչական գործառույթ» եզրույթը։

Հիմնաբառեր. աշխատանքային հարաբերություններ, աշխատանքային պայմանագիր, աշխատանքային պայմանագրի լուծում, աշխատանքային օրենսգիրք, աշխատող, գործատու, դատական պրակտիկա։

DOI: https://doi.org/ 10.59560/18291155-2025.2-127