Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԱՆՁԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ՀԻՄՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒՑ ԵՎ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամփոփագիր

     Սույն աշխատությունում քննարկվում են նախաքննության ընթացքում անձին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելուց, այնուհետև ազատ արձակելուց անմիջապես հետո կամ կարճ ժամանակ՝ րոպեներ անց, արդեն ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալման հիմնախնդիրները: Տվյալ ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում: Սույն աշխատությունում փորձ է արվել վեր հանել վերոնշյալ ինստիտուտի՝ պրակտիկայում առավել հաճախ հանդիպող խնդիրները, վեր հանել օրենսդրական բացերը, թերի կարգավո- րումները, ստեղծվող իրավիճակների համար լուծումներ գտնել: Աշխատության շրջանակներում փորձելու ենք պատասխանել՝ արդյոք անձը կարող է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվելուց և ազատ արձակվելուց անմիջապես հետո (րոպեներ անց) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալվել:

     Հիմնաբառեր. ձերբակալում, կալանք, հիմնավոր կասկած, մեղադրյալ, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-288