ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ամփոփագիր Անձնական տվյալներն իրապես համարվում են արդի թվային տնտեսության հիմնասյունը։ Սակայն որպեսզի անձնական տվյալների մշակումը համարվի օրինական, այն, նախևառաջ, պետք է իրականացվի համապատասխան իրավական հիմքի հիման վրա։ Տնտեսվարող սուբյեկտները, իրենց հաճախորդների անձնական տվյալները մշակելիս, որպես կանոն, հիմնվում են վերջիններիս համաձայնության վրա։ Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը հարաբերականորեն նոր է, իսկ օրենսդրական նորմերը հաճախ ձևակերպված են ոչ թե հստակ կարգադրագրերի, այլ ստանդարտների տեսքով։ Արդյունքում տնտեսվարող սուբյեկտներն իրենց հաճախորդների անձնական տվյալները մշակում և դրա համար վերջիններիս համաձայնությունը ստանում են՝ ելնելով սեփական պատկերացումներից և ձեռնարկատիրական նկատառումներից, որի պարագայում ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դառնում է խնդրահարույց։ Հաշվի առնելով հիշյալ խնդիրները՝ սույն հոդվածը կոչված է ուսումնասիրելու համաձայնության՝ որպես անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքի վավերապայմանները՝ հիմնվելով ինչպես ՀՀ իրավակարգավորումների, դատական և իրավակիրառ պրակտիկայի, այնպես էլ՝ ոլորտում առկա լավագույն ստանդարտների, մասնավորապես՝ ԵՄ օրենսդրության և «փափուկ իրավունքի» վրա։ Հիմնաբառեր. անձնական տվյալ, համաձայնություն, տվյալներ մշակող, տվյալների սուբյեկտ։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-89
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: