Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ՝ ՈՐՊԵՍ ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ

ՍԱՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում վերհանվել են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի՝ որպես հատուկ հայցային վարույթի վերաբերյալ դատավարական առանձնահատկությունները ներպետական օրենսդրությամբ, որն իրավունքի տեսությունում ուսումնասիրված չէ, մինչդեռ ընտանիքում բռնությունների բացահայտման աճին զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն գիտական ուսումնասիրության առարկա դարձնել, այլ նաև վերհանել իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ ընտանիքում բռնությունները կանխարգելելու, առկա վտանգները վերհանելու և արագ չեզոքացնելու համար, քանի որ ընտանեկան բռնությունների հետևանքով ոչ միայն խախտվում են անպաշտպան անձանց իրավունքները, այլ նաև խեղաթյուրվում է հասարակության առանցքային ինստիտուտ հանդիսացող ընտանիքը, որը պետության հիմքն է: Հոդվածի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ՀՀ իրավական համակարգում 2018 թվականի հուլիսի 12-ին նշված ինստիտուտի ներդրմամբ և իրավակիրառ պրակտիկայի հնարավոր խնդիրների վերհանմամբ: Հոդվածում ներկայացվել են օրենսդրական առաջարկներ, որոնք ուղղված են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման պրակտիկ կիրառելիության արդյունավետությանն ու ՀՀ օրենսդրության կատարելագործմանը:

Հիմնաբառեր. հատուկ հայցային վարույթ, պաշտպանական որոշում, պաշտպանական միջոց, ընտանեկան բռնություն, պատասխանատվություն:

DOI: https://10.59560/18291155-2026.3-282