Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ. ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՆԱՐԻՆԵ ԱԶԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում հետազոտվում են կոռուպցիայի կանխարգելման սահմանադրական հիմունքները՝ որպես ճյուղային հակակոռուպցիոն նորմերի իրավական ուժի և լեգիտիմության աղբյուր։ Հետազոտության նպատակն է բացահայտել «կոռուպցիայի կանխարգելման սահմանադրական հիմունքներ» հասկացության բովանդակությունը, առանձնացնել դրա կառուցվածքային տարրերը և գնահատել ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Հիմնավորվում է, որ սահմանադրական հիմունքները կրում են երկակի բնույթ. դրանք միաժամանակ հիմնավորում են կանխարգելման պետական պարտականությունը և սահմանում դրա իրականացման իրավական սահմանները։ Վերլուծվում են նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայից բխող պահանջները սահմանադրական կարգավորման նկատմամբ։ Առաջարկվում է հիմունքների մի քանի բաղադրիչ դասակարգում, իսկ սահմանադրաիրավական մեխանիզմները վերլուծվում են Ռ. Կլիտգարդի բանաձևի տրամաբանությամբ։ Ցույց է տրվում, որ, չնայած «կոռուպցիա» եզրույթի բացակայությանը, ՀՀ Սահմանադրությունն ունի զգալի հակակոռուպցիոն ներուժ, սակայն դրա վերահսկողական համակարգը կառուցված է միայն հետագա վերահսկողության վրա, իսկ կոռուպցիայի կանխարգելման մարմինները զուրկ են սահմանադրական կարգավիճակից, ինչը ձևավորում է ինստիտուցիոնալ անհամաչափություն։ ՍԴՈ-1776 որոշման, ուկրաինական փորձի, ինչպես նաև Թաիլանդի, Քենիայի, Բութանի և Բրազիլիայի սահմանադրական մոդելների համեմատական վերլուծության հիման վրա ընթացող սահմանադրական բարեփոխումների համատեքստում առաջարկվում են հանրային իշխանության բարեվարքության սկզբունքի և հայտարարագրման պարտականության սահմանադրական ամրագրում, կանխարգելիչ մարմնի կարգավիճակի սահմանադրական երաշխավորում և նորմաստեղծ գործընթացում նախնական հակակոռուպցիոն վերահսկողության ներդրում։

Հիմնաբառեր. կոռուպցիայի կանխարգելում, սահմանադրական հիմունքներ, իշխանության յուրացման արգելք, օրինականության սկզբունք, համաչափության սկզբունք, հակակոռուպցիոն փորձաքննություն, սահմանադրական բարեփոխումներ:

DOI: https://10.59560/18291155-2026.3-178