Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ամփոփագիր

Կառուցապատման իրավունքի՝ որպես երկարաժամկետ իրային իրավունքի բնութագրական հատկանիշներից մեկն այդ իրավունքի կայունությունն է։ Օրենսդրի կողմից կառուցապատման իրավունքի՝ սահմանափակ իրային իրավունքների շարքում ընդգրկելու հանգամանքը ենթադրում է ոչ միայն այդ իրավունքի ճանաչում և դրա իրացման երաշխիքների ապահովում պետության և այլ անձանց կողմից, այլև այդ իրավունքի արդյունավետ և համակողմանի պաշտպանություն։ Կառուցապատման իրավունքը, կրելով միաժամանակ և՛ իրային, և՛ պարտավորական իրավունքին ներհատուկ հատկանիշներ, առանձնանում է իր պաշտպանության ուրույն եղանակներով, որոնց ուսումնասիրությանն էլ նվիրված է սույն հոդվածը։ Հոդվածում հեղինակն անդրադառնում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված՝ սուբյեկտիվ իրավունքների քաղաքացիաիրավական պաշտպանության եղանակներին, մասնավորապես՝ կառուցապատման իրավունքի նկատմամբ դրանց կիրառելիությանը, իրավահամեմատական հետազոտության հիման վրա ներկայացնում արտասահմանյան երկրների իրավական փորձը, առանձնացնում դրանց նմանությունները և տարբերությունները` ՀՀ օրենսդրությամբ առկա իրավակարգավորումների նկատմամբ: Հոդվածում ներկայացված իրավական նորմերի, վկայակոչված իրավական դիրքորոշումների և դրանց հաշվառմամբ կատարված իրավական վերլուծության հիման վրա հեղինակը վեր է հանում գործնականում կառուցապատման իրավունքի իրավական պաշտպանության շուրջ ծագող իրավահարաբերություններում առաջացող գործնական խնդիրները, առանձնացնում այդ իրավահարաբերությունների բնույթը և ներկայացնում իր տեսակետը՝ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ օրենսդրության կատարելագործմանն ուղղված իր առաջարկները։

     Հիմնաբառեր. սուբյեկտիվ իրավունքներ, կառուցապատման իրավունք, իրավունքների պաշտպանության եղանակներ, վինդիկացիոն հայց, նեգատոր հայց, ճանաչման հայց։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-238