Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՄԻԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՈՎԱ

Ամփոփագիր

     Հոդվածում ուսումնասիրվում է իրավունքի սկզբունքների դերը վարչական իրավունքում՝ վարչական դատավարությունում դրանց կիրառման շեշտադրումով: Վերլուծության են ենթարկվել վարչարարության և վարչական վարույթի սկզբունքների անմիջական կիրառման տեսական և գործնական ասպեկտները, ներառյալ դրանց իրավական բնույթը, նորմատիվ կարգավիճակը և գործառույթները: Ներկայացվել են սկզբունքների անմիջական կիրառման հիմնական առանձնահատկությունները, ինչպիսիք են կոմպլեմենտարությունը, նորմատիվ գերակայությունը, կիրառման պարտադիրությունը, ճկունությունը և հարմարվողականությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի պաշտպանության, իրավական բացերի վերացման և օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու համար վերոնշյալ սկզբունքների կարևորությանը։ Ներկայացվել է դատական պրակտիկայի վերլուծություն, որը ցույց է տալիս սկզբունքների արդիականությունը՝ որպես իրավական հիմնավորման և իրավունքի մեկնաբանման գործիքի: Հոդվածում հիմնավորվում է վարչական գործընթացներում սկզբունքների անմիջական կիրառման մեխանիզմի հետագա գիտական զարգացման անհրաժեշտությունը՝ իրավակիրառման արդյունավետության բարձրացման և անձանց իրավունքների պաշտպանության համար:

    Հիմնաբառեր. նորմ-սկզբունքներ, իրավակիրառ գործունեություն, անմիջական կիրառում, իրավական կայունություն, պարտադիր իրավական ուժ:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-158