ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ (ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ)
Ամփոփագիր
Առողջության ապահովման և հիվանդությունների կանխարգելման գործոնները կարող են լինել կենսաբանական պայմանները, մարդու վարքագիծը, բնական, սոցիալական և մշակութային միջավայրը: Այդ գործոնները, որոնք բացասական ազդեցություն են ունենում մարդու և բնակչության առողջության վրա, մասնագիտական գրականության մեջ կոչվում են առողջության որոշիչներ կամ դետերմինանտներ: Այս ուսումնամեթոդական աշխատանքի նպատակն է աջակցել դասախոսներին բացատրելու առողջության որոշիչների հիմնական հասկացությունների բաժանման մեթոդաբանությունը և լուսաբանել կիրառվող մեթոդաբանության գիտական հիմքերն ու գործնական կարևորությունը: Հոդվածում դիտարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջության սահմանումը, քննարկվում են դրա դրական և բացասական կողմերը: Բացի այդ, ներկայացվում են առողջության որոշիչների հիմնական մոդելները և յուրաքանչյուր գործոնի տեսակարար կշիռը։ Հոդվածում ընդգծվում է, որ ԱՀԿ-ի սահմանումը չի կարող համընդհանուր լինել իրավունքի բոլոր ճյուղերի համար, ինչպես նաև վերլուծվում է հանրային առողջության մասին ՀՀ օրենքում «սոցիալական որոշիչներ» եզրույթի փոխարեն «սոցիալական բնորոշիչներ» ձևակերպման օգտագործման հետ կապված տերմինաբանական անճշտությունը։
Հիմնաբառեր. առողջության որոշիչներ, առողջության սոցիալական որոշիչներ, ռիսկի գործոնները, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, հանրային առողջություն, առողջապահության կազմակերպում:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-53
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: