Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամփոփագիր

ՀՀ իրավական համակարգում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմամբ առաջադրվեց հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցում: Այժմ, գույքի օրինական ծագումը չհաստատվելու դեպքում գույքը կարող է բռնագանձվել հօգուտ պետության մեղադրական դատավճռի, ընդհուպ՝ հարուցված քրեական գործի բացակայության պայմաններում:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներն ինքնին խնդրահարույց են, իսկ ՀՀ սահմանադրական դատարանում քննվում է օրենքի սահմանադրականության հարցը: Մյուս կողմից, ոչ վաղ անցյալում մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի ներկայացումը դատարան: Հաշվի առնելով մինչև հայցադիմումի ներկայացումը անձի գույքի և եկամուտների վերաբերյալ ուսումնասիրության մինչդատական փուլը՝ առավել քան հրատապ է անդրադառնալ հայցի հարուցման փուլում առաջացող խնդիրներին և հայցի ընդունելիության գնահատման տարբերակված չափանիշներին:

Հոդվածի նպատակն է վեր հանել Օրենքով սահմանված առանձնահատկությունները, առաջարկել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող հատուկ պահանջներ և համարժեք դատավարական հետևանքներ: Հոդվածը քննարկում է իրավասու մարմնի՝ հայցի իրավունքի նախադրյալները և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու լիազորության ծագման պայմանները: Քննարկվել են նաև հայցի իրավունքից ածանցված հայցի հիմքը և առարկան փոփոխելու իրավունքի իրացման սահմանափակումները՝ պայմանավորված ինստիտուտի առանձնահատկություններով: Հոդվածում կարևորվում է նաև իրավասու մարմնի կողմից հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության մինչդատական փուլում վարույթն ավարտելուն ուղղված գործողություններ կատարելը՝ որպես հայցի իրավունքի նախադրյալ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է գիտագործնական մի շարք առաջարկություններ, որոնք միտված են իրավակիրառ պրակտիկայի զարգացմանը, ինչպես նաև վարույթում շահագրգիռ անձանց իրավունքների երաշխավորման ապահովմանը։

Հիմնաբառեր. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց, հայցի իրավունքի նախադրյալներ, հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն, իրավասու մարմին, շահագրգիռ անձ, պետական շահ, գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկած:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-168