ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում վերլուծվում է, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված գործառույթների և լիազորությունների բնույթը ու ծավալը հիմք են տալիս պնդելու, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ապահովման գործում առանցքային դերակատարը հենց Սահմանադրական դատարանն է: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության մեկնաբանման միջոցով հաղթահարվում են Սահմանադրության խախտման հանգեցնող պետական իշխանության մարմինների փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտում ի հայտ եկած բացերը: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետական իշխանության մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների իրականացման առնչությամբ առաջացող իրավական (սահմանադրական) բնույթ ունեցող վեճերի լուծումը նույնպես Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է: Արված մի շարք առաջարկություններից բացի, հոդվածի հեղինակը նաև կարծիք է արտահայտել առ այն, որ պետական իշխանության մարմինների միջև վեճերի լուծման սահմանադրական մեխանիզմների նախատեսումը բնավ չպետք է դիտարկել պետական իշխանության մարմինների թվաքանակի ավելացման կամ նվազման համատեքստում:
Հիմնաբառեր. ՀՀ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան, սահմանադրական արդարադատություն, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունք, օրենսդրական դաշտ, իրավակիրառ պրակտիկա, խորհրդարանական մեծամասնություն, սահմանադրության մեկնաբանում:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-30
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: