ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Ամփոփագիր
Անդրադարձ կատարելով ժամանակակից հայկական պառլամենտարիզմի կազմավորման և զարգացման փուլերին՝ հոդվածի հեղինակը գտնում է, որ Հայաստանում պառլամենտարիզմի կայացումն սկսվել է Անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի Հռչակագրի ընդունումով:
Ըստ այդմ, հեղինակն առանձնացրել է ժամանակակից հայկական պառլամենտարիզմի ձևավորման և զարգացման երեք հիմնական փուլ: Առաջինը՝ Հայաստանում պառլամենտարիզմի ձևավորման փուլն է, որն ընդգրկում է 1990 թ. օգոստոսի 23-ից մինչև 1995 թ. հուլիսի 5-ը ընկած ժամանակաշրջանը: Այս փուլը, ըստ հեղինակի, սկսվում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումով և ավարտվում Հայաստանի Սահմանադրության ընդունմամբ:
Հայաստանում պառլամենտարիզմի ձևավորման և զարգացման երկրորդ փուլն ընդգրկում է Սահմանադրության ընդունումից մինչև նրանում փոփոխություններ կատարելու ժամանակաշրջանը, այսինքն՝ 1995 թվականի հուլիսի 5-ից մինչև 2005 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանը: Այս փուլը, ըստ հոդվածի հեղինակի, կարելի է անվանել Հայաստանում պառլամենտարիզմի hաստատման ժամանակաշրջան:
Հայաստանում պառլամենտարիզմի ձևավորման և զարգացման երրորդ փուլն ընդգրկում է սահմանադրական փոփոխություններից մինչև նոր խմբագրությամբ ընդունված Սահմանադրության ժամանակաշրջանը, այսինքն՝ 2005 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակաշրջանը: Այս փուլը, ըստ հոդվածի հեղինակի, կարելի է անվանել Հայաստանում պառլամենտարիզմի հետագա զարգացման ժամանակաշրջան:
Հիմնաբառեր. Հռչակագիր, Սահմանադրություն, Գերագույն խորհուրդ, ՀՀ նախագահ, Սահմանադրական դատարան, պառլամենտարիզմ, օրենսդիր, գործադիր, դատական, պետական կառավարման խորհրդարանական ձև, իրավունքի գերակայություն, ներկայացուցչական մարմին, քաղաքական ճգնաժամ:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-82
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: