ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՈՐՈՇ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության շրջանակներում անհատական՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիությանը Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ներկայացվող պահանջների սահմանադրաիրավական բովանդակության, դրանց առանձնահատկությունների վերլուծությանը՝ անհատական գանգատարկման ինստիտուտի որոշ արդի հիմնախնդիրների համատեքստում։
Հետազոտությամբ հակիրճ անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում անհատական գանգատարկման ինստիտուտի ներդրման պատմությանը, այնուհետև՝ օրենսդրությամբ անհատական դիմումի ընդունելիությանը ներկայացվող հստակ, սակայն երբեմն տարակերպ ընկալվող իմպերատիվ պահանջներին, խնդրո առարկա ինստիտուտի որոշ արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև նշվածի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին և վերաբերելի միջազգային փորձին։
Վերոշարադրյալի համապարփակ վերլուծության արդյունքում հեղինակը ներկայացնում է քննարկվող իրավական խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկներ՝ արձանագրելով անհատական դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետի բացթողումը Սահմանադրական դատարանի կողմից հարգելի համարելու ինստիտուտի՝ օրենսդրական մակարդակում ներդրման և դրա հիման վրա՝ գործնականում կիրառման անհրաժեշտությունը: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա օրենսդրական բացի սահմանադրա- իրավական բովանդակությանը, ընդգծում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նման բացի սահմանադրականությունը վիճարկելու իրավասության, Սահմանադրական դատարանի կողմից դրա քննության սահմանների, ինչպես նաև նշվածի արդյունքում առաջացող իրավական հետևանքների ամրագրման կարևորությունը։
Հիմնաբառեր. սահմանադրական արդարադատություն, կոնկրետ վերահսկողություն, անհատական դիմում, սահմանադրաիրավական վեճ, պատճառահետևանքային կապ, ժամկետային սահմանափակում, օրենսդրական բաց:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-179
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: