Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ՝ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամփոփագիր

Սույն հոդվածում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման անհնարինության հարցը՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի լույսի ներքո: Սույն հետազոտության նպատակն է գործող իրավակարգավորումների համալիր ուսումնասիրության արդյունքում հիմնավորել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման իրավական հնարավորության անհրաժեշտությունը: Ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից անդրադարձ է կատարվում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող բողոքարկման իրավունքի էության բացահայտմանը, վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերի վերանայմանն ու դրա նշանակությանը՝ նշյալ սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման քաղաքացիադատավարական էությանն ու դրա արդյունքում՝ անձի համար վրա հասնող հետևանքներին, ինչպես նաև հեղինակի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման անհնարինութան հարցը քննարկվում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրավական հրամայականի լույսի ներքո:

Հիմնաբառեր. հայցադիմում, վճռաբեկ բողոք, արդյունավետ դատական պաշտպանություն, բողոքարկման իրավունք:

DOI: https://10.59560/18291155-2026.3-202