ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԿԱԼՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Ամփոփագիր
Հոդվածում շրջակա միջավայրի իրավունքը քննվում է ոչ թե որպես ոլորտային, բնապահպանական օրենսդրությամբ պայմանավորված սուբյեկտիվ իրավունք, այլ որպես իրավական պետության ժամանակակից ընկալման կառուցվածքային բաղադրիչ։ Հեղինակը հիմնավորում է, որ ոչ իրավական պետությունում շրջակա միջավայրի իրավունքը կարող է հռչակվել, սակայն չի կարող գոյություն ունենալ որպես իրավունք բառի իրավադոգմատիկ իմաստով, քանի որ զրկված է իր կոռելատիվ պարտականությունից և հարկադրելիությունից։ Ցույց է տրվում, որ էկոլոգիական ճգնաժամը բացահայտում է դասական՝ վնասակենտրոն, երկկողմ և ռետրոսպեկտիվ իրավական պետության մոդելի կառուցվածքային սահմանափակումները և պահանջում է անցում ռիսկերի կառավարման վրա հենված մոդելի։ Հոդվածի եզրափակիչ մասում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի մեկնաբանման վրա հենված չորսփուլ թեստ՝ ճգնաժամային իրավիճակներում մրցակցող սահմանադրական արժեքների առաջնահերթությունը որոշելու համար։
Հիմնաբառեր. իրավական պետություն, շրջակա միջավայրի իրավունք, մարդու արժանապատվություն, էկոլոգիական նվազագույն գոյավիճակ, միջժամանակային ազատության ապահովում, մարդակենտրոն մոտեցում, կանխարգելման սկզբունք, ռիսկերի իրավունք, Սահմանադրության 3-րդ հոդված։
DOI: https://10.59560/18291155-2026.3-99
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: