ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում են գործարար ոլորտում հակակոռուցպիոն համապատասխանության կառուցակարգերը և այդ կառուցակարգերի կատարելագործման հիմնախնդիրները՝ Հայաստանի Հանրապետության 2019-2022 և 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունների համատեքստում։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել Հայաստանի Հանրապետության՝ մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգեր ունենալու կապակցությամբ միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, միջազգային կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության կատարողականին տրված գնահատականները, ինչպես նաև արտասահմանյան երկրներում հակակոռուպցիոն համապատասխանության մոդելները, Հայաստանի Հանրապետության 2019-2022 և 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություններն ու դրանցից բխող գործողությունների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգերը։ Հոդվածի նպատակն է վերլուծել գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգերի էությունը, ներդրման և կատարելագործման հիմնախնդիրները։ Հոդվածում անդրադարձ է կատարվում ՀՀ 2019-2022 և 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություններով նախատեսված հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգերի ներդրման նպատակներին, որոնց ներդրումն իրավական նորություն է և դեռևս ընթացքի մեջ է։ Այսինքն, հոդվածը նպատակ է հետապնդում ներկայացնել այս կառուցակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես համապարփակ հակակոռուպցիոն պայքարի բաղադրիչ։ Այս առումով հոդվածը նաև արդիական է, հաշվի առնելով այն, որ վերլուծվում են ոչ միայն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, դրանց կատարման ընթացիկ վիճակը, որոշակի միջազգային փորձ, այլև ներառում է կոնկրետ առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականությունը կլինի առավել թիրախային և արդյունավետ։
Հիմնաբառեր. գործարար ոլորտ, հակակոռուպցիոն ռազմավարություն, հակակոռուպցիոն համապատասխանություն, կորպորատիվ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի կանխարգելում։
DOI: https://10.59560/18291155-2026.3-70
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: