Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀՐԱՅՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամփոփագիր

Քրեական դատավարության շրջանակում հանրային մասնակիցների կողմից իրենց լիազորությունների պատշաճ և անաչառ իրականացումը կարևոր նշանակություն ունի վարույթի օրինականության և արդյունավետության ապահովման համար։ Այդ համատեքստում հոդվածում ուսումնասիրվում են քրեական վարույթի հանրային մասնակիցներին վարույթից հեռացնելու հետ կապված իրավական կառուցակարգերը և դրանց շրջանակում ձևավորվող փոխհարաբերությունները։ Վերլուծվում են հսկող դատախազի, քննիչի, հետաքննիչի և հետաքննության մարմնի պետի՝ վարույթին հետագա մասնակցությունը դադարեցնելու հիմքերն ու ընթացակարգերը, ինչպես նաև այդ լիազորությունների ազդեցությունը հանրային մասնակիցների դատավարական ինքնուրույնության վրա։ Համեմատական ուսումնասիրության են ենթարկվում նախկին և գործող քրեական դատավարության օրենսգրքերի կարգավորումները, բացահայտվում են դատախազական հսկողության և քննչական մարմնի կազմակերպական ղեկավարման սահմանազատման հիմնախնդիրները։ Առանձին անդրադարձ է կատարվում քննիչին վարույթից հեռացնելու իրավական բնույթին՝ այն գնահատելով պատասխանատվության և կանխարգելիչ դատավարական միջոցի հարաբերակցության համատեքստում։ Պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրության միջոցով ներկայացվում են տվյալ լիազորության գործնական կիրառման դինամիկան և դրա հնարավոր ազդեցությունը քննիչի դատավարական ինքնուրույնության վրա։ Հիմնավորվում է վարույթից հեռացնելու հիմքերի և ընթացակարգային երաշխիքների առավել միասնական ու որոշակի քրեադատավարական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննիչին վարույթից հեռացնելու վերաբերյալ որոշման նկատմամբ անկախ դատական վերահսկողության ապահովման նպատակահարմարությունը։

Հիմնաբառեր․ քրեական վարույթ, հանրային մասնակիցներ, վարույթից հեռացում, դատավարական ինքնուրույնություն, դատախազական հսկողություն, դատավարական պատասխանատվություն, դատական վերահսկողություն

DOI: https://10.59560/18291155-2026.3-141