Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎ

Ամփոփագիր

     Հոդվածի նպատակն է ուսումնասիրել, քննարկել և ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարման համակարգում Ազգային անվտանգության խորհրդի ստեղծման պատմական էվոլյուցիան, «The National Security Act»-ի ընդունման իրավաքաղաքական նպատակները, հետևանքները: Սույն հոդվածում օգտագործվում են հետազոտության համեմատական, վերլուծության և սինթեզի մեթոդները: Հետազոտության առարկան Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ստեղծումն ու պետական կառավարման համակարգում վերջինիս տեղն ու դերն է:

     Հիմնաբառեր. ազգային անվտանգություն, Ազգային անվտանգության ռազմավարություն, Ազգային անվտանգության խորհուրդ, Միացյալ Նահանգներ, Թեոդոր Ռուզվելտ, Հարի Թրումեն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-112