Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ԱՆՁԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում ուսումնասիրվում է անձի հանձնման իրավական հիմքերի առկայության և հանձնման սահմանադրական թույլատրելիության հարաբերակցության խնդիրը։ Հետազոտության նպատակը պարզելն է, թե որքանով կարող է միջազգային պայմանագրից կամ փոխադարձությունից բխող հանձնման հնարավորությունը համարվել բավարար՝ անձի փաստացի փոխանցումը թույլատրելու համար։ Վերլուծվում են ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը, «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի գործող կարգավորումները, «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային նախադեպերը։ Հոդվածի մեթոդաբանական հիմքն են նորմատիվ, համեմատական և նախադեպային վերլուծությունը, ինչպես նաև իրավական կարգավորումների համակարգային մեկնաբանությունը։ Հիմնավորվում է, որ հանձնման իրավական հիմքը և հանձնման սահմանադրական թույլատրելիությունը նույնական կատեգորիաներ չեն. առաջինը որոշում է պետությունների համագործակցության հնարավորությունը, իսկ երկրորդը՝ այդ հնարավորության իրականացման թույլատրելի սահմանները կոնկրետ անձի նկատմամբ։ Առաջարկվում է հանձնման որոշումների գնահատման եռաստիճան մոտեցում՝ իրավական հիմքի ստուգում, անձնավորված վտանգների գնահատում և պաշտպանության ընթացակարգային արդյունավետության ապահովում։ Առանձին ուշադրություն է դարձվում դիվանագիտական երաշխիքների ապացուցողական արժեքին և որոշումների դատական վերանայմանը։ Եզրակացվում է, որ հիմնարար իրավունքների իրական պաշտպանության համար անհրաժեշտ է որոշման պատճառաբանության միասնական չափանիշների ձևավորում։ Հոդվածի արդյունքները չեն նույնացվում օրենքով արդեն նախատեսված երաշխիքների հետ. ներկայացվում են դրանց կիրառման միասնականացմանն ուղղված մեկնաբանական և օրենսդրական առաջարկություններ՝ հատուկ ընդգծելով դատական վերանայման առարկայի հստակեցումը։

Հիմնաբառեր. անձի հանձնում, սահմանադրական երաշխիքներ, իրական վտանգ, դիվանագիտական երաշխիքներ, դատական վերահսկողություն:

DOI: https://10.59560/18291155-2026.3-231