Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ԹՄՐԱՀԱՆՑԱԳՈՐԾԻ ԱՆՁԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

ԳԵՎՈՐԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են հեղինակի կողմից իրականացված թմրահանցագործի անձի քրեաբանական հետազոտության արդյունքները՝ 2017-2022 թվականների կտրվածքով:

Հեղինակի հետազոտության արդյունքները վկայում են, որ թմրահանցագործություններ կատարող անձանց ընդհանրացված ձևով բնորոշ է երիտասարդ տարիքի (հատկապես 30-49 տարեկան) քրեական ակտիվությունը, ցածր կրթական մակարդակը, մշտական աշխատանքային զբաղվածություն չունենալը, թմրահանցանքը գերազանցապես շահադիտական դրդապատճառով կատարելը և այլն: Նշված և թմրահանցագործին բնութագրող այլ տվյալները պետք է հաշվի առնվեն թմրահանցագործությունների անհատական կանխարգելման ուղղվածությունը որոշելիս, մեթոդն ընտրելիս և այլ հարցեր կարգավորելիս:

Հեղինակի հետազոտության արդյունքները հավաստում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն չի տալիս անհատական կանխարգելումն իրականացնել ամբողջովին: Ուստի հեղինակն առաջարկում է կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Բացի այդ, հեղինակը նշում է, որ անհատական կանխարգելումը, որպես կանոն, ենթադրում է համապատասխան օբյեկտի նկատմամբ հոգեբանական ներգործություն համոզման մեթոդի կիրառմամբ, որը լիարժեք չի կարող կենսագործվել իրավաբան իրավապահների կողմից: Ուստի անհրաժեշտ է ՆԳՆ ոստիկանության տարածքային մարմիններում նախատեսել հոգեբանի հաստիքներ և ամրագրել անհատական կանխարգելիչ աշխատանքներին հոգեբանների ներգրավման օրենսդրական հիմքեր:

Հիմնաբառեր. թմրահանցագործի անձի կառուցվածքային տարրերը, թմրահանցագործությունների անհատական կանխարգելումը:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-49