Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(120)2025

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ. ՊՐՈՎՈԿԱՏՈՐԻ ԵՎ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում համակողմանիորեն հետազոտվում են հանցագործության պրովոկացիայի իրավական էությունը, հանցակցության ինստիտուտից դրա տարանջատման չափանիշները, հանցագործության իրավաչափ պրովոկացիայի գաղափարը, ինչպես նաև պրովոկատորի և պրովոկացիայի ենթարկված անձի քրեական պատասխանատվության առանձնահատկությունները։ Հանցագործության պրովոկացիայի քրեականացման հիմնավոր առաջարկ ներկայացնելու համար հոդվածում առանձին հետազոտման են ենթարկվել հանցագործության պրովոկացիայի հատկանիշները և հանցակցության ինստիտուտից դրա սահմանազատման առանցքային չափանիշները։ Առանձին քննարկման առարկա են դարձել հանցագործության պրովոկացիայի՝ որպես առաջարկվող հանցակազմի տարրերը (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ) և հանցագործության ավարտման պահի առանձնահատկությունները։ Պայմանավորված հետազոտվող խնդրի գիտագործնական հետաքրքրությամբ՝ հոդվածում քննարկվել են պրովոկատորի արարքի որակման առանձնահատկությունները նաև այն դեպքերում, երբ պրովոկացիայի ազդեցությամբ պրովոկացված անձը պրովոկացված հանցագործությունից բացի այլ հանցանք է կատարում, ինչը գիտակցվում է պրովոկատորի կողմից։ Հոդվածում մանրամասն քննարկվել են նաև պրովոկացիայի ենթարկված անձի արարքների քրեաիրավական գնահատականին վերաբերող հարցերը, հանցագործության պրովոկացիայի՝ պրովոկացիայի ենթարկված անձի քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք լինելու հնարավորությունը և նպատակադրությունը։ Իրականացված հետազոտության արդյունքում հոդվածում առաջարկվել է այլ պետությունների և միջազգային հաջողված փորձի հաշվառմամբ համապարփակ քրեականացման ենթարկել հանցագործության պրովոկացիան։ Միևնույն ժամանակ, արժևորելով իրավաչափ պրովոկացիան՝ առաջարկվել է ամրագրել քրեաիրավական նորմ, որով այն կհամարվի քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք։

 

Հիմնաբառեր. օպերատիվ-հետախուզական գործունեություն, օպերատիվ-հետախուզական միջոցառում, հանցագործության պրովոկացիա, ունիվերսալ և ներառական կարգավորում (նորմ), հանցակցություն, հանցագործության իրավաչափ պրովոկացիա, պրովոկատորի քրեական պատասխանատվություն, պրովոկացիայի ենթարկված անձի քրեական պատասխանատվություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-127