ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ՏԵՍԱԻՐԱՎԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության ձևերի տեսաիրավական հիմնահարցերը սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում։
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության ձևերի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ ներկայացված տեսական մոտեցումները, վեր են հանվել հարցի առնչությամբ առաջարկված դասակարգումների հիմնական թերությունները, որոնց համադրման և սահմանադրաիրավական կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում ձևավորվել և ներկայացվել է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության ձևերի նոր տեսաիրավական ընկալումը։
Սույն հոդվածի նպատակը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության ձևերի տեսաիրավական ընկալման ուսումնասիրությունը, դրանց դասակարգման վերաբերյալ առկա տեսական մոտեցումների վերլուծությունը, ինչպես նաև սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա փոխգործակցության ձևերի նոր դասակարգման հիմնավորումն է։
Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով իրենց արտացոլումն են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն, դրան զուգահեռ, անդրադարձ է կատարվում նաև այնպիսի հիմնահարցերի, որոնք առանձին համալիր գիտական քննարկման և սահմանադրաիրավական հետազոտության առարկա չեն հանդիսացել։
Կատարված տեսաիրավական և սահմանադրաիրավական վերլուծությունների հիման վրա հոդվածում առաջարկվում է պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության ձևերի նոր դասակարգում՝ ըստ դրանց իրավական պարտադիրության աստիճանի՝ առանձնացնելով փոխգործակցության «պարտադիր» և «լրացուցիչ» ձևերը։
Հիմնաբառեր. պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններ, փոխգործակցության ձևեր։
DOI: https://10.59560/18291155-2026.3-57
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: