ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության սկզբունքները` սահմանադրական կարգավորումների համատեքստում:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության սկզբունքների վերաբերյալ տեսական գրականության մեջ ներկայացված գիտական մոտեցումները, այդ մարմինների սահմանադրաիրավական բնույթի առանձնահատկությունները և կատարված իրավական հետազոտությունների հիման վրա վեր են հանվել այն սահմանադրական սկզբունքները, որոնք ընկած են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության հիմքում և սահմանում են, թե կոնկրետ ինչ վարքագծի մոդելի վրա պետք է կառուցված լինեն այդ մարմինների փոխհարաբերությունները:
Սույն հոդվածի նպատակը սահմանադրական կարգավորումների համատեքստում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության հիմքում դրվող սկզբունքների վերհանումն է, դրանց առանձնացումը:
Հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով իրենց արտացոլումն են ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն, դրան զուգահեռ, հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվում այնպիսի հիմնահարցերի, որոնք առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական հետազոտության առարկա չեն հանդիսացել:
Կատարված իրավական վերլուծությունների հիման վրա պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության հիմքում առանձնացվում է տեղական ինքնակառավարման սահմանադրաիրավական կայունության ապահովման սկզբունքը, որը պետք է ուղղված լինի այդ մարմինների փոխգործակցության ընթացքում պետական իշխանության մարմինների կողմից տեղական ինքնակառավարման սահմանադրաիրավական հիմքերը սահմանող նորմերում որևէ փոփոխությունների կատարման հնարավորության բացառմանը:
Հիմնաբառեր. պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններ, փոխգործակցություն, սկզբունքներ:
DOI: https://10.59560/18291155-2025.2-79
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: