ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ՝ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ ՉՎԿԱՅԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Ամփոփագիր
Հոդվածը նվիրված է 2021 թվականին ներդրված իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտի համատեքստում ծագած հիմնարար իրավական խնդրի քննարկմանը. արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող իրավաբանական անձը կարող է օգտվել ինքն իր դեմ չվկայելու (լռելու) և ինքն իր դեմ չգործելու (նյութեր չտրամադրելու) սահմանադրական իրավունքից:
Հեղինակները մեթոդաբանորեն տարանջատում են այս իրավունքի երկու հիմնական բաղադրիչները՝ accusare (նոր բանավոր կամ գրավոր ցուցմունք գեներացնելու արգելք) և prodere (օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստաթղթեր ու նյութեր տրամադրելուց հրաժարվելու իրավունք)։ Վերլուծելով իրավունքի ծագումնաբանությունը՝ հեղինակները հանգում են այն եզրակացության, որ ինքն իր դեմ չվկայելու իրավունքով պաշտպանվող առանցքային և ինստիտուցիոնալ բարիքը ոչ թե մարդու արժանապատվությունն է (որը վերաբերում է միայն ֆիզիկական անձին), այլ դատաքննության արդարացիությունն է, ինչն այն կիրառելի է դարձնում նաև իրավաբանական անձի նկատմամբ։
Աշխատությունում քննարկվում են արևմտյան առաջատար իրավական համակարգերի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Եվրոպական միություն, Բելգիա) մոտեցումները՝ ցույց տալով, որ այս հարցով չկա միասնական համընդհանուր ստանդարտ:
Հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ իրավական կարգավորմանը։ Ելնելով ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածից (հիմնական իրավունքները տարածվում են իրավաբանական անձանց վրա՝ իրենց էությամբ կիրառելիության չափով) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 441-րդ հոդվածի «գործառութային վերագրելիության» չափանիշից՝ հիմնավորվում է, որ իրավաբանական անձը համարվում է ինքն իր դեմ չվկայելու իրավունքի կրող: Միաժամանակ, հեղինակները մշակում են իրավաբանական անձի կողմից այդ իրավունքից հրաժարվելու (խոստովանական ցուցմունք տալու) իրավաչափության պայմանները՝ պարտադիր համարելով մասնակիցների ընդհանուր ժողովի բացահայտ որոշումը (բացառելով միայն տնօրենի կամայականությունը)՝ համապատասխան ՄԻԵԴ-ի կողմից մշակված «գիտակցված և կամավոր ընտրության» չափանիշներին։
Հիմնաբառեր. իրավաբանական անձ, ինքն իր դեմ չվկայելու իրավունք, լռելու իրավունք, ինքնամեղադրման արտոնություն, Accusare, Prodere, իրավաբանական անձի քրեական պատասխանատվություն, իրավունքից կամավոր հրաժարում։
DOI: https://10.59560/18291155-2026.3-9
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: