Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է իրավունքի հետ փոխգործակցության համատեքստում քաղաքականության հասկացության էության բացահայտմանը։ Ուսումնասիրելով քաղաքականության հասկացության ծագումնաբանությունը՝ հետազոտության ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել քաղաքականության հասկացության մի շարք սահմանումներին: Վերլուծելով քաղաքականություն բառի ծագումնաբանության առանձնահատկությունները՝ փաստվել է, որ մի շարք լեզուներով քաղաքականությունը, անգամ բառօգտագործման տեսանկյունից, ունի միևնույն իմաստը:

Հիմնաբառեր. իրավունք, քաղաքականություն, պետություն, քաղաքականության էություն, քաղաքականության հասկացություն, սոցիալական կարգավորիչ:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-39