ԱՅԼ ԱՆՁԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Ամփոփագիր
Հոդվածի շրջանակներում քննարկման առարկա է դարձվում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունն այն դեպքերում, երբ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոչ թե մեղադրյալի, այլ մեկ այլ անձի վարքագծով: Գտնելով, որ նման մոտեցումն իրավաչափ չէ և միևնույն ժամանակ նպատակ հետապնդելով բացառելու պրակտիկայում նման իրավիճակները և մեղադրյալի իրավունքների անհարկի սահմանափակումները՝ սույն հոդվածի շրջանակներում ներկայացվում են նման մոտեցման անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները:
Հիմնավորվում է, որ այլ անձի վարքագիծը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության հիմքում դնելն անթույլատրելի է թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներին և նորմերին, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին, թե՛ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին հակասելու հիմքով:
Համաձայնելով հարցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արտահայտած դիրքորոշման հետ և իրավունքի մեկնաբանման իրավահամեմատական, համակարգային և այլ մեթոդների կիրառմամբ զարգացնելով նշված դիրքորոշումը՝ հեղինակները հիմնավորում են, որ այլ անձի վարքագիծը որևէ դեպքում՝ ուղղակի կամ անուղղակի կերպով, չի կարող մեղադրյալի նկատմամբ խափանման կիրառման անհրաժեշտության հիմքում դրվել:
Հիմնաբառեր. խափանման միջոց, մեղադրյալի վարքագիծ, որոշակիության սկզբունք, համաչափության սկզբունք:
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-42
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: