Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(120)2025

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամփոփագիր

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ քրեական դատավարության որոշ ինստիտուտներ ենթարկվել են մի շարք էական փոփոխությունների, որոնք ոլորտի հասարակական հարաբերությունների և օրենսդրության կատարելագործման արդյունք էին։ Քրեական հետապնդման ինստիտուտը ևս փոփոխությունների է ենթարկվել։ Օրենսդիրն ամրագրել է քրեական հետապնդման ժամկետները, դրանք կասեցնելը, ինչպես նաև քրեական հետապնդումը նորոգելը, որոնք հայրենական քրեական դատավարական օրենսդրության մեջ նորույթ են։ Օրենսդրության մեջ առաջին անգամ սահմանվեցին քրեական հետապնդման առավելագույն ժամկետներ՝ կախված տվյալ քննվող հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից: Սույն աշխատության մեջ մանրամասն ուսումնասիրվել են քրեական հետապնդման ժամկետները՝ որպես մեղադրյալի ողջամիտ ժամկետի երաշխիք։ Ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվել իրավակիրառ պրակտիկայում առաջացող հիմնախնդիրներ և դրանցից բխող առաջարկներ են կատարվել՝ օրենսդրական բացերը լրացնելու համար։ Պրակտիկայում առաջանում է այնպիսի խնդիր, որ փաստացի առկա է լինում քրեական հետապնդում, սակայն քրեական հետապնդման քրեադատավարական ժամկետների ընթացքն ավելի ուշ սկսվելու նպատակով մեղադրանք չի առաջադրվում, այսինքն քրեական հետապնդում չի հարուցվում։ Վերոնշյալ խնդրի լուծման համար առաջարկել ենք, որ եթե անձի նկատմամբ փաստացի առկա է քրեական հետապնդում, ապա ժամկետների հաշվարկը սկսվի փաստացի կասկածի օրվանից։

 

Հիմնաբառեր. քրեական հետապնդում, քրեական հետապնդման ժամկետներ, ողջամիտ ժամկետ, մեղադրյալ, քրեական հետապնդման դադարեցում, դատախազ, քրեական վարույթ։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-155