Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՉՀԻՄՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամփոփագիր

     Հոդվածում քննարկվում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 407-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող հանցակազմը, որը վերաբերում է ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ բժշկական գործառույթ իրականացնելուն, անդրադարձ է կատարվում տվյալ հանցակազմի կիրառման ընթացքում առաջացող իրավական հիմնախնդիրներին։ Հանցակազմը քննարկվում է սահմանադրորեն ամրագրվող՝ իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում։ Ուսումնասիրության նպատակը դրա կիրառման ընթացքում առաջացող իրավական խնդիրների վերհանումն է, ինչպես նաև համապատասխան իրավական լուծումների առաջարկումը։ Հաշվի առնելով, որ հանցակազմն օգտագործում է «ապացուցողական բժշկություն» հասկացությունը, հոդվածում քննարկվել է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրվող ապացուցողական բժշկության հասկացությունը, այն համեմատվել է բժշկության այնպիսի տեսակների հետ, ինչպիսիք են՝ գիտական, պաշտոնական, կոնվենցիոն կամ կոնվենցիոնալ, ավանդական, ժողովրդական, այլընտրանքային կամ ալտերնատիվ, ինտեգրատիվ բժշկությունը։ Ընդգծվել են դրանց առանձնահատկությունները և պատճառները, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը որպես բժշկության պաշտոնական տեսակ ամրագրում ապացուցողական բժշկությունը, սակայն միաժամանակ լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկում ընդգրկում այնպիսի բուժօգնության տեսակներ, որոնց գիտականորեն հիմնավորվածությունը հաստատված չէ, համեմայն դեպս, այն աստիճանի, որ ընդգրկված լինեն ապացուցողական բժշկության շրջանակներում ձևավորված կլինիկական ուղեցույցներում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև մյուս պետություններում։

     Հիմնաբառեր. ապացուցողական բժշկության սկզբունքներ, պաշտոնական բժշկություն, իրավական որոշակիության սկզբունք, քրեական պատասխանատվություն, կլինիկական ուղեցույց։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-225