Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամփոփագիր

     Անմեղության կանխավարկածի սկզբունքը համընդհանուր իրավական սկզբունք է, որն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով: Վերոգրյալ սկզբունքի կապակցությամբ դեռևս 18-րդ դարում ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Շ. Մոնտեսքյոն գրել է. «եթե քաղաքացիների անմեղությունը ցանկապատված չէ, ապա ազատությունը նույնպես ցանկապատված չէ»: Գիտական գրականության մեջ հեղինակների մեծամասնությունն անմեղության կանխավարկածի սկզբունքը դիտարկում է բացառապես որպես քրեադատավարական սկզբունք: Չկիսելով վերոգրյալ կարծիքը՝ սույն հոդվածի շրջանակներում անհրաժեշտ ենք համարում քննարկել անմեղության կանխավարկածի սկզբունքի ներդրման և հստակ իրավական ամրագրման անհրաժեշտությունը վարչաիրավական հարաբերություններում: Հետևաբար՝ սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք վեր հանել վարչաիրավական հարաբերություններում անմեղության կանխավարկածի սկզբունքի ներդրման և օրենսդրական հստակ ամրագրման անհրաժեշտությունը հիմնավորող գործոնները և առավել հստակ ընդգծել տվյալ սկզբունքի կիրառման ոլորտը հենց խնդրո առարկա իրավահարաբերություններում՝ հաշվի առնելով վարչաիրավական հարաբերությունների բազմազանությունը:

     Հիմնաբառեր. անմեղության կանխավարկած, վարչական պատասխանատվություն, վարչական իրավախախտում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործ, անմեղության կանխավարկածի կիրառությունը վարչաիրավական հարաբերություններում:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-133