Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆ ՄԻԼԵՆԱ ՏՈՆԵՅԱՆ

Ամփոփագիր

Աշխատանքը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող խնդիրներին։ Աշխատանքի շրջանակում մանրամասն ուսումնասիրվել և վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց նկատմամբ խտրականության արգելքին, ինքնության պահպանման տարրերի՝ լեզվի, կրոնի, ավանդույթների և մշակույթի պահպանման և զարգացման իրավունքներին վերաբերելի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված հանձնարարականները։ Առկա խնդիրների և վերը նշված կարգավորումների համապարփակ վերլուծության արդյունքում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված խնդիրների համակողմանի լուծմանը և ոլորտի կատարելագործմանը։

Հիմնաբառեր. ազգային փոքրամասնություն, իրավունքների պաշտպանություն և խթանում, խտրականության արգելք, ինքնության պահպանման տարրեր, լեզվի պահպանման իրավունք, մշակութային ինքնության պահպանում, հասարակական կյանքում արդյունավետ մասնակցություն։

DOI: https://doi.org/ 10.59560/18291155-2025.2-93