Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՉԱԽՈՅԱՆ

Ամփոփագիր

     Սույն հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք այնպիսի իրավական կատեգորիաների ըմբռնման հիմնական մոտեցումները, ինչպիսիք են «իրավական ռեժիմները» և «հատուկ իրավական ռեժիմները», այդ ռեժիմների ժամանակ փրկարար ծառայության գործունեության առանձնահատկությունները։ Հատուկ իրավական ռեժիմները ծառայում են որպես իրավական հիմք մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման համար. հետևաբար, հատուկ իրավական ռեժիմների հայեցակարգի, տեսակների և հիմնական հատկանիշների ուսումնասիրության արդիականությունը կասկածից վեր է։ Ինչպես գիտենք՝ ժամանակակից աշխարհում դինամիկ զարգացող սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, ազգային, ժողովրդագրական, տեղեկատվական և այլ գործընթացները մեծ ազդեցություն ունեն նաև իրավական ոլորտի վրա: Սոցիալական հարաբերությունների ձևափոխումից հետո փոփոխության են ենթարկվում նաև այդ հարաբերություններն ամրագրող իրավական ձևերն ու դրանց կառուցվածքային տարրերը, որոնցից մեկն էլ հանդիսանում է իրավական ռեժիմը, որն իրավաբանական գրականության մեջ գնալով դառնում է առավել կիրառական՝ հանդիսանալով իրավագիտության կարևորագույն կատեգորիաներից մեկը:

     Հիմնաբառեր. հատուկ իրավական ռեժիմ, ռազմական դրություն, արտակարգ դրություն, արտակարգ իրավիճակ, փրկարար ծառայություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-145