Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ԱԼԻԿ ԱԶԱՏՅԱՆ

Ամփոփագիր

Երեխայի իրավական կարգավիճակի սահմանումը պահանջում է տեսական մոտեցումների համակողմանի ուսումնասիրություն, որը, իր հերթին, պահանջում է ոչ միայն «իրավական կարգավիճակի» հայեցակարգի, այլև դրա կառուցվածքային տարրերի սահմանում։

Երեխայի «իրավական կարգավիճակի» հայեցակարգի մշակման տեսա- գործնական անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այս հարցի վերաբերյալ չկա միասնական մոտեցում։

Իրավաբանական գրականությունում վերոգրյալի կապակցությամբ առկա են տարբեր տեսակետներ, որոնք միմյանցից տարբերվում են տրամագծորեն հակառակ տեսակետներով:

Որոշ հեղինակներ, «իրավական կարգավիճակ» հասկացությանը զուգահեռ, կիրառում են «իրավական դիրք» տերմինը՝ փորձելով ընդհանրացնել այս երկու հասկացությունները՝ դիտարկելով դրանք իրավական հասկացությունների ընդհանուր համատեքստում՝ չտարանջատելով դրանցով պայմանավորված իրավական փաստերը ոչ իրավականից։

Սույն հոդվածի շրջանակներում փորձ է արվել «երեխայի իրավական կարգավիճակը» քննարկել երկու կարևոր նախադրյալի՝ քաղաքացիության և իրավասուբյեկտության համատեքստոււմ՝ որպես իրավունքի միջճյուղային պատկանելությամբ չսահմանափակված կատեգորիաներ և իրավունքի սուբյեկտի կարգավիճակը բնորոշող ինքնուրույն ու պարտադիր բաղադրիչներ՝ լինելով այն կարծիքին, որ վերջիններս լավագույնս են բնորոշում երեխային՝ իրավունքի լիիրավ սուբյեկտ դիտարկելու հանգամանքը՝ ի տարբերություն քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային ու այլ իրավահարաբերություններին երեխայի մասնակցության աստիճանի, որտեղ վերջինիս՝ իրավունքի լիարժեք սուբյեկտ դիտարկելը սահմանափակվում է իրավունքի միջճյուղային նորմերի կարգավորման շրջանակներով։

Հիմնաբառեր􀇤􀇤 իրավական կարգավիճակ, իրավական դիրք, իրավա- սուբյեկտություն, իրավունակություն, գործունակություն, մեղսունակություն, սուբյեկտիվ իրավունք։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.2-209