ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ
2023 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանին և ծրագրի թիմի անդամներին։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանը, դատական վարչարարության արդիականացմանը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց բնականոն կիրարկմանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանը ողջունել է Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները և վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անկեղծ հանձնառությունն աջակցելու դրանց բարեհաջող իրականացմանը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի գործընկերների խնդրանքով ներկայացվել են Սահմանադրական դատարանի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, ի հայտ եկած հրատապ կարիքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավունքի գերակայության խթանման, Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ոլորտներում համատեղ միջոցառումների իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում համաձայնեցնել Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի միջև համագործակցության հստակ շրջանակներն ու ռազմավարական առաջնահերթությունները։
13 մայիսի 2024թ.
ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2024թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(112) 2023 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
23 ապրիլի 2024թ.
ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ
15 ապրիլի 2024թ.
ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
15 ապրիլի 2024թ.
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
12 ապրիլի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐՆԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11 ապրիլի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: