Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
Google translate [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

Որոնման համակարգ Google
www concourt.am

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
[հայերեն, անգլերեն, pdf, 0.2 mb]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ
Հարությունյան Գ.Գ., ի. գ. դ., պրոֆեսոր, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ
(ռուսերեն, pdf, 0.4 mb)


«Սահմանադրականություն. դասեր, մարտահրավերներ, երաշխիքներ»
(տվյալ խնդրաշարին նվիրված միջազգային համաժողովներում հրապարակումների եւ ելույթների ընտրանի)
Հարությունյան Գ.Գ.
Կիեւ, Լոգոս, 2011, 308 էջ
(ռուսերեն, pdf, 1.2 mb)

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված է Վենետիկի հանձնաժողովի 86-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 25-26 մարտի, 2011թ.)
(անգլերեն, ռուսերեն)

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընդունված է Վենետիկի հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 17-18 դեկտեմբերի, 2010թ.)
(անգլերեն, ռուսերեն)



11 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2012թ. մայիսի 11-ի դրությամբ

news photo

8 մայիսի 2012թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
N 1(55) 2012

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

8 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 1(63) 2012

6 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 մայիսի 2012թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍԴ 05.05.2012Թ. ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՀՀ սահմանադրական դատարանը փաստեց, որ տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում։

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ եւ բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի /գաղտնի ընտրական իրավունք /c/-րդ ենթակետում շեշտվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»։ Այդ փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից, հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320 (2003) բանաձեւով եւ հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչակագրով՝ գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես եվրոպական ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքների արտացոլում։

Նշված մոտեցումներն իրավաչափ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՀՀ Սահմանադրությանը համահունչ համարելով հանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ սահմանադրաիրավական առումով «հրապարակման ենթակա չեն» կամ «չպետք է հրապարակվի» արտահայտությունները չեն կարող այնպիսի տարածական մեկնաբանություն ստանալ, որ խոչընդոտվի ազատ ընտրությունը կամ արգելափակվի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ դրանց չհրապարակման սահմանափակումը որեւէ կերպ տարածվի նման տեղեկությունները դատարաններին տրամադրելու վրա։ ՀՀ ՍԴ-ն գտել է, որ վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ օրենսգրքում ամրագրված եւ իր որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակությամբ։ Վերջինս ենթադրում է, որ դրանք չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում ընտրական գործընթացն օրենքով սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը՝ որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում՝ դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
05.05.2012թ.

30 ապրիլի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 ապրիլի 2012թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 17.04.2012թ.)
[pdf, 0.7 mb]


16 ապրիլի 2012թ.

V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 13-14-ը Երեւանում անցկացվեց սահմանադրական եւ համարժեք դատարանների գլխավոր քարտուղարների V միջազգային խորհրդաժողովը։
Այն կազմակերպել էին Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ՀՀ սահմանադրական դատարանը...

Նորություններ
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012

Երեւանյան XVI միջազգային խորհրդաժողով
International Conference

ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ
[pdf, 9 mb]


ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերի սահմանադրականության վերաբերյալ
(1996-2010թթ.)
[pdf, 4.5 mb]

Almanac
Teghekagir
Justice

Justice
Venice Commission
CECC
[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]
Rambler's Top100 UpTime.Ru