Top.Mail.Ru
ՍԴ նախագահի խորհրդական
Ալինա Փխրիկյան

Ծնվել է 1980թ. մայիսի 20-ին Երևանում:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը

2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան

2009 թվականին Իրավաբանական գիտությունների թեկնածու ԺԲ.00.01- ատենախոսության թեման. «Ընկալված իրավունքի աղբյուրները միջնադարյան Հայաստանում»

  • 2001-2005թթ.
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի օգնական
  • 2005-2006թթ.
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի արձանագրային վարչության մասնագետ
  • 2006-2013թթ.
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական
  • 2013-2019թթ.
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական
  • 18.02.2019թ.-25.10.2019թ.
    Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական
  • 2020 թ.-ից
    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
  • 2001-2003թթ.
    Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի իրավագիտության ամբիոն
  • 2003-2009թթ.
    Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոն
  • 2006թ.-ից
    Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն
  • 2008-2018թթ.
    ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ /քաղ.ծառայողների վերապատրաստում/
  • 2010թ.-ից
    Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության և դրա դասավանդման մեթոդիկայի /2019 թվականից` Հասարակագիտության ամբիոն
  • 2011-2018թթ.
    ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ/քաղ.ծառայողների վերապատրաստում/
  • 2014թ.-ից
    ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոն
  • 2019-2021թթ.
    Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոն
  • 2022թ.-ից
    Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ամբիոն
  • Արդարադատության 1-ին դասի խորհրդական
  • 2004 թվականին
    ավարտել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ իրականացված «Սիմերա» միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում կարողությունների զարգացման ծրագիրը
  • 2006 թվականին
    ավարտել է Վարշավայում «Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի» կողմից կազմակերպված Մարդու իրավունքների 17-րդ միջազգային ամառային դպրոցը
  • 2010 թվականին
    ավարտել է Բեռլինի «Հերթի կառավարման դպրոցի» և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Վերափոխվող իրավաբաններ» ձմեռային ակադեմիան
  • 2010 թվականին
    ավարտել է Մոնտենեգրոյում «Սահմանադրական հետազոտությունների և ժողովրդավարական զարգացման կենտրոնի» կողմից կազմակերպված «Եվրոպական սահմանադրություն և իրավական բարեփոխումներ» թեմայով ամառային դպրոցը
  • 2016 թվականին
    ավարտել է Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Իրավակիրառման խնդիրների ինստիտուտի «Փորձարարական իրավագիտության դասընթացը»

Այլ տվյալներ

2021թ. ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը (հատուկ դիմորդի ծրագրով):
2021թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (արտոնագիրը կասեցված է):

Գիտական աշխատանքներ և հրապարակումներ
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների, 1 ուսումնամեթոդական ձեռնարկի, 1  մենագրության հեղինակ և 1 դասագրքի (չորս լրամշակված խմբագրություններով) և 1 հանրագիտարանի համահեղինակ է: 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ