ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4.1. ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 231.2.-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 1, 2, ԵՎ 3 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 25.12.2006թ. որոշմամբ/

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով, որ «Քաղ. Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2.-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ «Քաղ. Հ. Դանիելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի եւ 231.2.-րդ հոդվածի 1-ին կետի 1, 2 եւ 3 ենթակետերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ նշված գործերը միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2007թ. մարտի 6-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-79