ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 407 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՔԱՂ. Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 2 դատական կազմի 10.11.2006թ. որոշմամբ/

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով, որ «Քաղ. Գ. Սարգսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասի՝՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ «Քաղ. Հ. Վարդանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 3-րդ կետի եւ 407 հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ նշված գործերը միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2007թ. հունվարի 30-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի՝ նշված գործերը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-69