ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԱԳ ԾԱՎԱԼ- ՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՎԱԼՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «2006թ. հունիսի 23-ին Մինսկում ստորագրված՝ Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման, կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ դատաքննությունն սկսել 2006թ. նոյեմբերի 3-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 3-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-63