ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 28 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԵՎ 43 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասին եւ 43 հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ դատաքննությունն սկսել 2006թ. դեկտեմբերի 12-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Դանիելյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 4-րդ մասի՝ նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 սեպտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-56